ԱՄՆ-ի Շարլոտսվիլ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցույցի մասնակիցներին
International newsԱմերիկյան Վիրջինիա նահանգի Շարլոտսվիլ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, միջադեպի հետևանքով առնվազն 4 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ պատահարից հետո ավտոմեքենան անհետացել է:
Հիշեցնենք, որ Վիրջինիայում բողոքի ակցիա են անցկացնում ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ազգայնակաները: Ցուցարարների և նրանց հակառակորդների միջև արդեն դաժան բախումներ են տեղի ունեցել, որոնց ֆոնին Վիրջինիայի նահանգապետը որոշել է արտակարգ դրություն հայտարարել նահանգի ողջ տարածքում:
ԶԼՄ-ները հայտնում են բախումների հետևանքով տուժածների մասին: