ԱՄՆ-ն հայտարարել է Աֆղանստանում ԻՊ-ի բարձրաստիճան անդամների սպանության մասին
International newsՄիացյալ Նահանգները հայտարարել է, որ Աֆղանստանի տարածքում իրականացված ավիահարվածի արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Քաբուլում ամերիկյան հրամանատարության հայտարարությանը հղումով, Կունար նահանգում իրականացված գործողության շրջանակում սպանվել է «ԻՊ-Հորասան» խմբավորման ղեկավար Աբդուլ Ռահմանը:
Աղֆանստանում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիկոլսոնը հայտարարել է, որ արդեն այս տարի Աֆղանստանում հնարավոր կլինի վերջնական հաղթանակ տանել ԻՊ-ի նկատմամբ: