Միջուկային պատերազմում մարդկության կորուստները մոդելավորել եւ ցուցադրել են տեսագրությամբ
International newsՏվյալները տեսանելի դարձնելու մասնագետ Նեյլ Հելորանը հրապարակել Է իր ստեղծած տեսահոլովակը, որտեղ գնահատվում Է միջուկային պատերազմից զոհերի թիվը: Տեսագրության վրա ուշադրություն Է հրավիրել Gizmodo հրատարակությունը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Անիմացիան ցույց Է տալիս, թե ամեն տարի ինչպես Է փոխվում բնակչության թվակազմը, որքան մարդ Է ծնվում եւ որքան մահանում: Նաեւ ցուցադրված Է XX դարի ընթացքում ամեն տարի մահերի քանակը: Ըստ որում համաշխարհային պատերազմներն առաջացրել են մահացության «բռնկումներ», սակայն դրանք աննշան են միջուկային հարվածների հետեւանքների համեմատությամբ: Հեղինակն արտարկել Է Հիրոսիմայում եւ Նագասակիում նետված ատոմային ռումբերից զոհերի թիվն այն միջուկային մարտագլխիկների քանակից եւ հզորությունից, որոնք կխոցեն թիրախներն ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում: Հելորանի կողմից հաշվարկված մահերը (500 միլիոն) բաժին են ընկնում հարվածների փոխանակումից հետո առաջին երեք շաբաթներին, մյուս զոհերին անհնար Է որոշել՝ հաշվի առնելով միջուկային ձմեռվա անկանխատեսելի ազդեցությունը: