Ապշեցնող լողափեր, որոնք բոլորին գրավում են իրենց յուրօրինակ տեսքով. ֆոտոշարք
LifestyleԼուսարձակող ջրային միկրոօրգանիզմները իրենց բացառիկ հատկության շնորհիվ կարող են առեղծվածային տեսք հաղորդել նույնիսկ ամենասովորական ու անհրապույր լողափին,- տեղեկացնում է huffingtonpost.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, այս երևույթը հիմնականում հանդիպում է արևադարձային տաք ջրերում: Ջրային այս միկրոօրգանիզմները սկսում են կապույտ լույս արձակել, երբ ինքնապաշտպանվում են:
Huffington Post պարբերականն ուշագրավ ֆոտոշարք է ներկայացրել մոլորակի տարբեր անկյուններում գտնվող լողափերից, որոնք մութն ընկնելուն պես լուսարձակող պլանկտոնի շնորհիվ սկսում են կապույտ լույս արձակել:
Օկայամա, Ճապոնիա
Փրիմռոուզ Սենդս, Թասմանիա
Սան Դիեգո, ԱՄՆ
Պուերտո Ռիկո
Մալդիվներ
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:




