«Հուհ-հահ». Սիրուշոն նոր տեսահոլովակ է նկարահանել. տեսանյութ
LifestyleԵրգչուհի Սիրուշոն հանգստյան օրերին նոր տեսահոլովակ է նկարահանել «Արմատ» ձայնասկավառակի «Հուհ-հահ» երգի հիման վրա:
Տեսահոլովակը նկարահանվել է Վերնիսաժում: Երգչուհու թիմը Ինստագրամում ուղիղ հեռարձակումների և լուսանկարների միջոցով երկրպագուներին տեղյակ էր պահել նկարահանման մասին, ովքեր տեղում մոտեցել են Սիրուշոյին և լուսանկարվել նրա հետ:

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին ջերմ խոսքերի, ծաղիկների և նվերների համար:
Հիշեցնենք, որ «Արմատ» ձայնասկավառակից արդեն երկու երգ՝ «Զարթոնքը» և «Դեր Զորը» ունեն տեսահոլովակներ: