Սիրիական բանակը հաստատել է կառավարական ինքնաթիռի կործանումը երկրի հարավում
International newsՍիրիայի բանակը հաստատել է, որ երկրի հարավում կործանվել է Դամասկոսին ենթարկվող ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական հոռուստատեսությանը: Նշվում է, որ երկրի իշխանությունները սկսել են ավիավթարի պատճառների հետաքննությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, սիրիական Էլ-Բադիա շրջանում խոցվել է սիրիական ռազմաօդային ուժերի МиГ-21 կործանիչը: Sky News Arabia-ի տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուին առևանգել են գրոհայինները: