Սիրիան արևմտյան քիմիական զենքը պատկերող կադրեր է հրապարակել գրոհայինների պահեստներից
International newsՍիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ գրոհայինների հեռանալուց հետո նրանց պահեստներում նյարդայնացնող ազդեցության քիմիական նյութեր են հայտնաբերվել, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Ինչպես հայտնում է НТВ-ն, սիրիացի փոխարտգործնախարարը մամլո ասուլիսում շեշտել է, որ այդ տեսակի քիմիական նյութերը մեծ քանակությամբ կիրառման դեպքում կարող են մաշկի բաց հատվածներում այրվածքներ և բշտիկներ առաջացնել: Իսկ շնչելու դեպքում կարող են շնչահեղձության, քթի արյունահոսության, սրտխառնոցի պատճառ դառնալ:
Քիմիական նյութի կիրառման գոտուց դուրս չգալու պարագայում այն թոքերի այտուց է առաջացնում, որոշ դեպքերում էլ հանգեցնում է կաթվածի կամ մահվան:
Սիրիայի կառավարությունը հերթական անգամ երաշխավորել է միջազգային դիտորդների հասանելիությունը երկրի ցանկացած մասում, որը գտնվում է կառավարական բանակի վերահսկողության տակ: