Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը փորձել է մարմնով պաշտպանել Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպները
International newsԹուրքիայի քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Բաթմանի պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը իրեն շղթայել է Հասանքեյֆ քաղաքի հնագույն պարիսպներից, որպեսզի պաշտպանի դրանք պետական ծրագրով քանդվելուց:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Թուրքիայի Անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը որոշել է Հասանքեյֆի հնագույն պարիսպները քանդել, քանի որ դրանք վտանգ են հանդիսանում շրջապատի համար:
Մեհմեթ Ալի Ասլանը պետական ծրագրով Հասանքեյֆի պարիսպների քանդումը նմանեցրել է սիրիական Պալմիրայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված պատմական արժեքների ոչնչացմանը:
Պատգամավորը ժողովրդին կոչ է արել համախմբել և պաշտպանել պատմական հնությունները: