«Ես վիրավորական որևէ խոսք չեմ ասել ու չեմ սպառնացել Ալլա Լևոնյանին». Գայանե Մանուկյանը 24 ժամ է տալիս իրենից ներողություն խնդրելու համար. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտավ մի նյութ, ըստ որի` երգչուհի Ալլա Լևոնյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ Ֆեյսբուքի` Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը սպառնում է իր կյանքին և առողջությանը։ Լուրի տարածումից մի քանի ժամ անց Tert.am Life–ը կապ հաստատեց երգչուհու իրավաբան Էմիլ Մարկոսյանի հետ, որը մանրամասնեց իրավիճակը և նշեց, որ երգչուհին ճանաչում է իրեն սպառնացող Գայանե Մանուկյանին, վերջինս ԱՄՆ–ում գործող Usarmenianews.com կայքի խմբագիրն է։ Այսօր Գայանե Մանուկյանը ցանկություն է հայտնել պատասխանել իր հասցեին հնչող մեղադրանքներին։ Գայանե Մանուկյանը խմբագրություն է ուղարկել իր և Ալլա Լևոնյանի անձնական նամակագրությունը, սակայն այն չենք հրապարակում` հաշվի առնելով, որ դա փակ նամակագրություն է։ Tert.am Life–ը ներկայացնում է Գայանե Մանուկյանի պատասխանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։