Կատալոնիայի ոստիկանությունը հրապարակել է ահաբեկչության գործով որոնվող 4 կասկածյալի լուսանկարը
International newsԿատալոնիայի ոստիկանությունը Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ առնչություն ունեցող 4 կասկածյալի է որոնում:
Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, որոնվող կասկածյալներն են Մուսա Օուքաբիրը, Մուհամեդ Հիչամին, Յունես Աբոյաքուբը և Սայիդ Աալյան: Երիտասարդները բոլորն էլ ծագումով մարոկկացի են՝ 17-24 տարեկան:
Ներկա պահին ոստիկանները ևս 4 կասկածյալի են ձերբակալել, որոնց թվում է նաև Մուսա Օուքաբիրի ավագ եղբայրը՝ Դրիսը, որի անձնագիրը հայտնաբերվել էր նախօրեին վրաերթ իրականացրած միկրոավտոբուսում: Վերջինս հայտարարել էր, որ իր և իր ընկերոջ փաստաթղթերը գողացել էին:
Մյուս երկու ձերբակալվածները ևս մարոկկացիներ են, իսկ մեկը՝ իսպանացի:
Ձերբակալվածները նշում են, որ Իսպանիայի քաղաքացիություն ունեցող Մուսա Օուքաբիրն է Լա Ռամբլա փողոցում միկրոավտոբուսով վրաերթ իրականցրած անձը:
![]()