Իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են 5-րդ ահաբեկչի վերացման տեսանյութը
International newsԻսպանական ԶԼՄ-ները հրապարակել են Կամբրիլս քաղաքում 5-րդ ահաբեկչի սպանության տեսանյութը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, տեսանյութում պատկերվում է ոստիկանությունից փախչող տղամարդում, որը փորձում է հարձակում գործել ոստիկանության աշխատակիցների վրա, սակայն արդյունքում հայտնվում է ոստիկանների բացած կրակի կենտրոնում:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ոստիկանությունը 4 կասկածյալի է որունում Բարսելոնայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների գործով: Եվս 4 կասկածյալ ձերբակալված են:
14 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»: