Հնդկաստանում շարունակվող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը
International newsՀնդկաստանի արևելյան Բիհար նահանգում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի:
Ինչպես հաղորդում է NDTV.com-ը, 10 մլն մարդ է հայտնվել մի քանի օր շարունակվող հորդառատ մուսոնային անձրևներով պայմանավորված ջրհեղեղի գոտում:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ աղետի գոտում գտնվողներին օգնության է մեկնել բանակային ստորաբաժանումը: Զինվորականները ժամանակավոր բնակության կացարաններ են ստեղծում տուժած շրջանների բնակիչների համար:
Մուսոնային անձրևները ջրի մակարդակի կտրուկ բարձրացման են հանգեցրել մի շարք նահանգներում: Ամենից շատ տուժել են Բիհար, Ասամ, Արևմտյան Բենգալիա նահանգները: