Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Իսպանիայում թուրք մտավորականի ձերբակալման գործին
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Թուրքիայի պահանջով Իսպանիայում Ինտերպոլի կողմից թուրք մտավորական, գրող Դողան Ախհանլըի ձերբակալության հանգամանքին:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մերկելը Թուրքիային մեղադրել է միջազգային ոստիկանական կազմակերպության` Ինտերպոլի լիազորությունները չարաշահելու մեջ:
Թուրքիայի պահանջով Ինտերպոլը օգոստոսի 19-ին Իսպանիայում ձերբակալել էր Գերմանիայի Քյոլն քաղաքում բնակվող ծագումով թուրք գրող Դողան Ախհանլըին:
Իսպանական ոստիկանությունը կիրակի օրն ազատ էր արձակել մտավորականին:
Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել մտավորականի ազատ արձակման կապակցությամբ: