Թուրքիան սիրիացի ներգաղթյալների կարիքները հոգալու համար ծախսել է ավելի քան 30 մլրդ դոլար. երկրի վարչապետ
International newsԹուրքիան սիրիացի ներգաղթյալների կարիքները հոգալու համար ծախսել է ավելի քան 30 մլրդ ԱՄՆ դոլար, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ Սինգապուր այցի ժամանակ, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ըստ Յըլդըրըմի՝ Սիրիայի տարածքում ձեռք բերված հրադադարի համաձայնությունը նույնպես Թուրքիայի, ինչպես նաև Իրանի ու Ռուսաստանի ջանքերի շնորհիվ է իրականացել:
Թուրքիայում գրանցված սիրիացի ներգաղթյալների թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, արդեն անցել է 3 մլն-ից: Միայն Ստամբուլում գտնվում է ավելի քան կես մլն սիրիացի ներգաղթյալ։
Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Թուրքիան ընդունել է 2 մլն 900 հազ. փախստական՝ դառնալով 2016թ.-ին ամենաշատ ներգաղթյալ ընդունած երկիրը: