Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԳՆ-ում ուսումնասիրություններ են սկսվել ՔԿ միջնորդագրի շուրջ. տավարաբուծության ծրագրով պետությունը չի ստացել ավելի քան 600 մլն դրամ

Society

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով  ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի հատկապես կարևոր գործերի (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում`ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ ու բացթողումներ են հայտնաբերվել «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի իրականացման ընթացքում, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել հիշյալ ծրագրի, ինչպես նաև նմանատիպ այլ ծրագրերի ոչ արդյունավետ իրականացմանը:

Մասնավորապես՝ քրեական գործով կատարված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել է, որ բացակայում են մի շարք նորմատիվային լուծումներ, որոնք կարող էին կանոնակարգել ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրերը։ Արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ներկրված եւ տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրերի հիման վրա տոհմային  երինջների իրացման գործընթացը, ըստ էության, չի ապահովել հիշյալ ծրագրի արդյունավետ իրականացումը, որի հետեւանքով գոյացել է պետության հանդեպ չկատարված ավելի քան 600 մլն դրամ պարտավորություն։

Նմանատիպ ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով՝ ՀԿԳ քննիչը միջնորդություն է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ առաջարկելով.

«-         ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքում համապատասխան իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք հնարավորություն կտան ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության և դրանով պայմանավորված` ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման հնարավորությունը:

 -          Քննարկել համապատասխան իրավական ակտերում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների, այդ թվում`անշարժ գույքի գրավի, բանկային երաշխիքի ներդրման հնարավորությունը: 

-           Ոլորտը կանոնակարգող իրավական ակտերում նախատեսել այնպիսի իրավական նորմեր և պահանջներ, որոնք կապահովեն համապատասխան ոլորտների մասնագետներից բաղկացած հանձնաժողովի նիստերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամի բացակայությամբ նիստերի իրավազորության հիմքերը:

-           Քննարկել նմանատիպ ծրագրերի իրագործման ընթացքում մոնիտորինգի անցկացման հնարավորությունը, ինչը թույլ կտա ծրագրի առավել արդյունավետ և նպատակային իրականացումն ապահովելու նպատակով համապատասխան պայմաններ ապահոված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը ծրագրի հետագա փուլերում:

-           Քննարկել պայմանագրի լուծման դեպքում մինչ համապատասխան գնորդ գտնելու ժամանակահատվածը կենդանիների կերակրման և խնամքի համար անհրաժեշտ լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար իրական հնարավորություն կընձեռի պայմանագիրը գնորդի կողմից էականորեն խախտելու դեպքում միակողմանի լուծել այն»:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որի արդյունքներով տրվել են կոնկրետ հանձնարարականներ։ Մասնավորապես ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ «նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչությանը և կառուցվածքային առանձին ստորաբաժանումներին հանձնարարվել է նախարարության կողմից մշակվող տավարաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունավետության ապահովման նպատակով համապատասխան իրավական ակտերով.

  • ձևավորել տվյալ ոլորտի մասնագետներից բաղկացած հանձնաժողովներ, որոնք կսահմանեն ծրագրերի մասնակից շահառուների ընտրության հստակ չափանիշներ ու չափորոշիչներ.
  • նախատեսել դրույթներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հանդեպ գնորդի լրացուցիչ պարտավորությունների՝ մասնավորապես գույքի գրավի, բանկային երաշխիքի և երրորդ կողմի երաշխավորի հետ կապված հարաբերությունների կարգավորման վերաբերյալ.
  • ըստ առաջնահերթության՝ սահմանել ծրագրերի մշտադիտարկման ենթակա ցուցանիշները և դրա իրականացման պարբերականությունը.
  • նախատեսել դրույթ պայմանագրի միակողմանի լուծման դեպքում՝ մինչև գնորդ գտնելու ժամանակահատվածը, տվյալ ապրանքի պահպանման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվարկ իրականացնելու վերաբերյալ հիմք ընդունելով ծրագրի իրականացման ժամկետայնությունը և պահպանվող ապրանքի յուրահատկությունը»:

Բացի այդ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որն ամբողջությամբ մոնիտորինգի է ենթարկելու Հայաստանի Հանրապետությունում 2007- 2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը»:

 

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation