«Այս քայլով փորձեցի ինքս ինձ ազատել ավելորդ ու կեղտոտ ինֆորմացիայից». Ալլա Լևոնյանը՝ իր անվան հետ կապված սկանդալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ալլա Լևոնյանը նախօրեին շատերին անակնկալի բերեց՝ հայտարարելով, որ հեռանում է սոցիալական ցանցերից: «Որոշել եմ ամբողջովին ժամանակս նվիրել ընտանիքիս և արվեստին, իսկ այս տիրույթը, հավատացեք, խանգարում է և չի թողնում, որպեսզի լիովին մնաս ինքդ քեզ հետ: Ի վերջո, ավելորդ ինֆորմացիան ծանրաբեռնում և խանգարում է»,-իր էջում գրել է երգչուհին:
Հիշեցնենք, որ երգչուհի Ալլա Լևոնյանը օգոստոսի 14-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը պարբերաբար իրեն ուղարկել է սպանության սպառնալիքներ: Երգչուհու մատնանշած անձը լոսանջելեսաբնակ լրագրող Գայանե Մանուկյանն է, ով լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է Ալլա Լևոնյանին սպառնալու վերաբերյալ պնդումները: Սակայն երկու կանանց հակասությունը կարճ ժամանակ անց վերաճեց հանրային հնչողություն ստացած սկանդալի. երկու շաբաթ է՝ նրանց կոնֆլիկտը տեղափոխվել է վիրտուալ տիրույթ, որտեղ երգչուհու ներկայացուցիչն ու Գայանե Մանուկյանը փոխադարձ վիրավորանքներ են ուղղում միմյանց:
Շարունակությունը՝ այստեղ: