Հարցում. Կանայք ավելի շատ սեռական կյանքի կարիք ունեն, քան տղամարդիկ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Համաշխարհային մշակույթում տղամարդու կերպարն այնպես է տարածված, որ նրանք միշտ սեռական կյանքի կարիք ունեն, իսկ կինը խուսափում է։
Սակայն բրիտանացի հետազոտողները կոտրել են այս կարծրատիպը։ Metro պարբերականում տպագրված հարցումների համաձայն՝ տղամարդկանց մեծամասնությունը, ովքեր երկարատև հարաբերությունների մեջ են գտնվում, գոհ են իրենց սեռական կյանքից, իսկ կանանց մեծամասնությանը դա դուր չի գալիս։
Ըստ հարցումների՝ կանանց մեծամասնությունը տառապում է սեռական կյանքի անբավարարվածությունից։ Հարցմանը մասնակցած 2383 մարդկանց արդյունքում պարզ է դարձել, որ սեռական կյանքի անբավարարվածությունից տառապում է կանանց 60 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 40 տոկոսը։ Հարցմանը մասնակցել են 2383 բնակիչ։
Կանանց 34 տոկոսը բողոքել է միանման սեռական կյանքից,20 տոկոսը նշել է, որ սիրելիի հետ նախասիրությունները տարբեր են, իսկ 32 տոկոսը սիրելին անվանել են ծույլ սիրեկան։