Ռուսաստանը շրջանցել է Սաուդյան Արաբիային նավթի արդյունահանման ծավալներով
International news2017 թվականի հունիսին Ռուսաստանն առաջ է անցել Սաուդյան Արաբիայից նավթի արդյունահանման ծավալներով՝ թագավորությանը շրջանցելով 2.3 տոկոսով: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին ասվում է ՌԴ վիճակագրական գործակալության՝ Ռոսստատի հաղորդագրության մեջ:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ հունիսին նավթի արդյունահանումը Ռուսաստանում կազմել է օրական 10.18 մլն բարել, մինչդեռ Սաուդյան Արաբիայում արդյունահանված նավթի ծավալը նույն ամսում կազմել է օրական 9.95 մլն բարել:
ՕՊԵԿ-ի անդամ երկրներում նավթի արդյունահանումը հունիսին կազմել է օրական 32.61 մլն բարել: