Մազերի 5 երանգ, որոնք նորաձեւ կլինեն աշնանը (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Նոր սեզոնի գալուն պես նորաձեւ աղջիկներից շատերի մոտ կտրուկ կերպարանափոխության կամ արտաքինում որոշակի փոփոխության ցանկություն է առաջանում։ Եթե ձեզ մոտ եւս նման ցանկություն կա, ապա հետեւեք Wnews.am-ի հրապարակմանը՝ միասին պարզելու, թե մազերի որ երանգներն են նորաձեւ լինելու աշնանը։
Ելակի երանգի բլոնդ.

Նուրբ վարդագույն երանգը սազում է այն աղջիկներին, ովքեր ցանկանում են առանձնանալ ամբոխից եւ չեն վախենում արտաքինում փորձարկումներից։ Երանգը շատ գեղեցիկ է դիտվում հատկապես կարճ սանրվածքների վրա։ Եթե ռիսկի պատրաստ չեք, կարող եք ներկել միայն մազերի ծայրերը։
Պլատին.

Նոր սեզոնին արծաթագույն երանգն ամբողջությամբ պատասխանատու է ժամանակակից նորաձեւության միտումներին։ Աշնանն այս երանգը հատկապես թարմ եւ անսովոր կլինի։ Միակ թերությունն այն է, որ պլատինե երանգը ոչ բոլորին է սազում. բանն այն է, որ այն ընդգծում է անգամ մաշկի ամենափոքրիկ թերությունները, ինչպես նաեւ ոչ ստանդարտ դիմագծերը։Այդ պատճառով էլ երանգն ընտրելիս՝ լավ մտածեք, դիմեք մասնագետի խորհրդին։
Կարամել.

Տաք գունային գամման միշտ էլ պահանջված է լինում աշնանը։ Հատկապես կարամելը, որն իրենից ներկայացնում է բեժի եւ ոսկեգույնի խառնուրդ։ Այն կնախընտրեն հատկապես շագանակագույնի եւ շոկոլադե երանգի սիրահարները։ Կարամելը սուրճի երանգի համադրությամբ իդեալական սազում է մաշկի ցանկացած գույն ունեցողներին։ Այս սեզոն ոճաբանները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել կաթնային շոկոլադ կամ էսպրեսո կարամել համադրություններով գունային երանգներին։
Կարմիր ոսկի.

Սեզոնի ամենաանսպասելի եւ վիճահարույց երանգը։Կարմիր ոսկու երանգը դեռ նախորդ սեզոն սկսեց հայտնվել համաշխարհային պոդիումներում եւ նորաձեւության մայրաքաղաքների փողոցներում, սակայն դեռ ոչ բոլորն են պատրաստ փորձել այս վառ երանգը։ Որպես այլընտրանք կարող եք փորձել շագանակագույնը՝ ավելացնելով գեղեցիկ բեժ ակցենտներ, որոնք տեսողականորեն մազերն ավելի փարթամ կդարձնեն, ինչպես նաեւ կերպարին թարմություն կհաղորդեն։
Դարչին.

Հարցին, թե որ գույնն է նորաձեւ լինելու 2017-ին, վստահաբար կարելի է պատասխանել դարչնագույնը։ Հատկապես աշնանը այն կրկին կվերադառնա գեղեցկության սրահներ այս անգամ մեղրագույնի եւ շամպայնի երանգների համադրությամբ։