Անեկդոտ մահացող տղամարդու մասին
LifestyleGood-info.am-ը գրում է.
Ցավալի է, բայց փաստ, շատ հաճախ մարդիկ այնքան չարություն և ատելություն են զգում հարազատ մարդկանց և մտերիմների նկատմամբ, որ անգամ մահվան մահճում չեն հանգստանում և չեն զղջում իրենց կատարած վատ արարքների համար:
Այդպես պատահեց նաև այս տղամարդու հետ, ով մահվան շեմին կանչեց իր հարազատներին և ասաց.
-Եղբա՛յր, հիշո՞ւմ ես, թե քեզ ինչպես հեռացրեցին աշխատանքից: Այդ ես էի տակդ փորել:
- Քույրի՛կ, հիշո՞ւմ ես, թե ինչպես քեզ ոստիկանություն քարշ տվեցին: Այդ ես էի անանուն նամակ գրել ոստիկանությանն ուղղված:
- Իսկ դու ա՜յ կին, հիշո՞ւմ ես, որ քեզ ուզում էին ձերբակալել: Այդ էլի ես էի ձգտել, որ քեզ նստացնեն:
-Կներե՛ք, եթե կարող եք: Իսկ հիմա իմ վերջին ցանկությունն այն է, որպեսզի ինձ մեռնելուցս հետո՝ քայլեցնելով տանեք ջահի մոտ:
Երբ տղամարդը մահացավ, հիասթափված հարազատները սկզբում իրենց տեղը չէին կարողանում գտնել, հետո խղճացին հանգուցյալին և որոշեցին կատարել նրա վերջին ցանկությունը: Նրանք բռնեցին հանգուցյալին և փորձեցին քայլեցնելով տանել ջահի մոտ:
Այդ պահին դռան զանգը հնչեց և ներս մտան ոստիկանները՝ ասելով, որ քիչ առաջ հաղորդագրություն են ստացել այն մասին, որ այս հասցեում ծաղրում են հանգուցյալներին: