Թե ինչ է պատահում, երբ աղջիկներին արգելում են դպրոցում ուսերը բաց հագուստ կրել
LifestyleBlognews.am-ը գրում է.
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բենիտո ավագ դպրոցի սովորողները վերջերս բողոքի ակցիա են անցկացրել՝ ի նշան դպրոցի ղեկավարության կողմից սահմանված խտրական դրես կոդի։
Երբ օգոստոսի 10-ին սկսվեց նոր ուսումնական տարին, դպրոց եկած աղջիկները տեղեկացան, որ արդեն նոր դրես կոդ է գործում, ինչին նրանք պարտավոր են հետևել։ Ըստ նոր կանոնի, աղջիկներին արգելվում է հագնել ուսերը բաց զգեստ կամ շապիկ։ Հենց առաջին իսկ օրը դպրոցի ղեկավարները մոտապորապես 50 աշակերտուհիների տուն ուղարկեցին՝ անպահամապատսխան հագուստ կրելու համար։

Մի աշակերտուհի նշել է, որ նախկինում երբեք նման խնդիր չեն ունեցել դպրոցում․ «Երկու տարի է, ինչ այստեղ եմ սովորում։ Այդ ընթացքում դրես կոդի հետ կապված ամեն ինչ նորմալ է եղել»։
Սան Բենիտո դպրոցի մի տղա սովորող՝ Անդրեյ Վլադիմիրովը,պատմել է, որ մյուս օրը 12-րդ դասարանում սովորող Էդրիան և Բրաուդի անունով երկու տղաները դպրոց են եկել ուսերը բաց վերնազգեստով՝ ի պաշտպանություն իրենց ընկերուհիների։ Հաջորդ օրը Վլադիմիրովը ևս միացել է նրանց և դպրոց եկել ուսերը բաց, մանուշակագույն վերնազգեստով։
Դպրոցի բոլոր աղջիկներին հուզել էր տղաների քայլը, քանի որ այդ կերպ նրանք հասկացել են, իրենց կողքին կան մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից պատրաստ են միշտ պաշտպանել կողքինի իրավունքները։
Իսկ դպրոցի ղեկավարությունը որոշել է խորհուրդ հրավիրել՝ շահագրգիռ սովորողների հետ միասին քննարկելու դրես կոդի հարցը։ Այս կերպ նրանք ցանկանում են ասել, որ ցանկացած սովորողի կարծիք կարևոր է իրենց համար։