Ամուսինը կասկածում էր, որ կինն իրեն դավաճանում է, այդ պատճառով ավելի շուտ է վերադառնում գործուղումից և պատահական գնում տուն
LifestyleGood-info.am-ը գրում է.
Մի անգամ տղամարդը տուն էր վերադառնում գործուղումից շատ ավելի շուտ, քան ծրագրել էր: Կեսգիշեր էր, և նա օդանավակայանում մի տաքսու վարորդ է վարձում և նրան հարցնում, թե արդյո՞ք չէր ցանկանա վկա լինել:
100 դոլար ստանալով՝ տաքսու վարորդը համաձայնվում է, և նրանք շատ կամաց մոտենում են տանը: Տղամարդը և տաքսու վարորդը միանգամից գնում են կնոջ ննջասենյակ, որտեղ տղամարդը վառում լույսը և մի կողմ քաշում վերմակը:
Ամուսնական անկողնում պառկած էր իր կինը սիրեկանի հետ: Խաբված տղամարդը ջղայնությունից գլուխը կորցրած հանում է ատրճանակը և նշան բռնում տղամարդու գլխին:
«Չկրակե՛ս, խնդրո՜ւմ եմ: Ես քեզ խաբել եմ, երբ ասել եմ, թե մահացած տատիկից ժառանգություն եմ ստացել: Այդ նա է վճարել Chevrolet Corvette-ի համար, որը ես քեզ եմ նվիրել:
Այդ նա է գնել մեր լաստանավը և լճի ափին գտնվող տնակը: Այդ նա է վճարել գոլֆ-ակումբում մեր անդամակցության համար, և վերջապես, այդ նա է վճարում մեր ամսական ծախսերի համար»,- հուսահատված բղավում է կինը:
Զարմացած և ցնցված ամուսինը կնոջը լսելուց հետո իջեցնում է ատրճանակը, ապա շրջվում տաքսու վարորդի կողմը և հարցնում.
-Իսկ դուք ի՞նչ կանեիք իմ փոխարեն:
Տաքսու վարորդն արագ պատասխանում է.
-Ես վերմակով կծածկեի նրան, որպեսզի նա հանկարծ չմրսի: