Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան կժամանի ԱՄՆ անտառային ծառայության այրված տարածքների վերականգնման թիմը

Society

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն օգոստոսի 29-ին հանդիպել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային, բնապահպանական հարցերով պատասխանատուները, ՀՀ բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մինասյանը շնորհակալություն է  հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությանը  բնապահպանական խնդիրների լուծման գործում  շարունակական օժանդակության և մեծածավալ աջակցության համար: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է վերջին շրջանում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, անդրադարձել ամենօրյա ձեռնարկվող ու կանխարգելիչ նախատեսվող միջոցառումներին, մանրամասնությամբ ներկայացրել նախարարությունում բարեփոխումների իրականացման ընթացքը: 

«Մեկ անգամ ևս արձանագրենք ԱՄՆ կառավարության և Ամերիկայի ողջ ժողովրդի աջակցությունը մեր երկրի բնապահպանության ոլորտում: Որպես ոլորտի պատասխանատու, ես բարձր եմ գնահատում այն օժանդակությունը, որ այս տարիների ընթացքում ցուցաբերվել է մեր երկրին: Այդ աջակցության շնորհիվ է, որ մենք բազմաթիվ ուղղություններով ունենք առաջընթաց: Պարոն դեսպանի հետ մեր նախորդ հանդիպումներում մենք բազմիցս  շեշտել ենք, որ մեր երկրի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ հենց ուղղակիորեն կապված են շրջակա միջավայրի հետ»,- նշել է Արծվիկ Մինասյանը:

Կարևորելով միջազգային հանրության մասնակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գործում՝ նախարարը հատկանշել է ԱՄՆ կառավարության օժանդակությունն այրված անտառային տարածքների վերականգնման և անտառային հրդեհների դեմ պայքարի հարցում: Կարևորվել է բարձր որակի արբանյակային լուսանկարների, արագ արձագանքման թիմերի ստեղծման, հրդեհների կանխարգելման եղանակների, փորձագիտական խորհրդատվությունների անհրաժեշտությունը:

Նախարարն անդրադարձել է սիրողական որսի սահմանափակումներին, կարևորել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությունը՝  որպես կենդանական աշխարհի էկոմիջանցքի, ինչի տարածաշրջանային նշանակությունը շատ մեծ է:

ԱՄՆ դեսպանին ներկայացվել է նաև նախարարությունում բարեփոխումների ընթացքը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ, որդեգրել են բնապահպանական հիմնախնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցումը, խոսել բնապահպանության ոլորտում էլեկտրոնային կառավարման, թույլտվությունները և լիցենզիաները մեկ պատուհանի միջոցով և էլեկտրոնային եղանակով տրամադրելու սկզբունքի կիրառման, ընթացակարգերի պարզեցման և  թափանցիկության մասին՝ կարևորելով իրականացվող բարեփոխումների շուրջ  հանրության վստահությունը: 

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է  հայտնել բավականին ամփոփ տեղեկատվության համար, ողջունել իրականացվող բարեփոխումները ու հասարակության վստահության մեծացմանն ուղղված քայլերը՝ որպես կառավարման արդյունավետությանն ուղղված շատ կարևոր գործոն: Անդրադառնալով անտառային հրդեհներին՝ դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել բնապահպանության նախարարությանը, այլ գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են հրդեհաշիջման աշխատանքներին, տեղեկացրել, որ ռուսաստանցի գործընկերոջն իր երախտիքի խոսքն է փոխանցել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի մարման գործում ռուս օդաչուների կատարած աշխատանքի համար:

Դեսպանը տեղեկացրել է հաջորդ շաբաթ Հայաստան ժամանող ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների արտակարգ իրավիճակների վերականգնման» թիմի այցի մասին, որը համապատասխան օժանդակություն կցուցաբերի նախարարության և արգելոցի աշխատակիցներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԲՀՊՏ-ի հրդեհների կանխարգելման կարողությունների հզորացման նպատակով նոյեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ փորձագիտական խումբ հրավիրելու մասին: 

«Խոսրովի աղետալի հրդեհից հետո ԱՄՆ դեսպանությունը ՀՀ կառավարության և ժողովրդի կողքին է: Անտառային հրդեհները Միացյալ Նահանգներում, Հայաստանում, թե այլուր սպառնալիք են շրջակա միջավայրի, բնակավայրերի ու համայնքների համար: Միացյալ Նահանգները հպարտ է , որ համագործակցում և աջակցում է Հայաստանին հրդեհի հետևանքների վերացման ու նմանատիպ բնական աղետների հետ կապված պլանավորման աշխատանքների շուրջ: Բնապահպանության նախարարության հետ մենք նաև շարունակաբար աշխատում ենք բնապահպանական հարցերի ու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է դեսպան Միլզը:

Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նախարարության կարողությունների հզորացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցերի, մասնավորապես, USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին: Դեսպանը առանձնահատուկ  ուշադրությանն է դարձրել նախարարի ներկայացրած բնություն-արտաքին պարտք մեխանիզմին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

 

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation