Yerevan, 19.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամենակոմպլեքսավորված հայ հայտնիները

Lifestyle
Kaktussblog

Երբ մենք նայում ենք մեր աստղերին, ակամայից մտածում ենք, որ նրանք աշխարհի ամենաերջանիկ, ամենաանկոմպլեքս ու ազատամիտ մարդիկ են: Չէ՞ որ մեզանից ամեն մեկը չէ, որ կարող է բեմ բարձրանալ, եթեր վարել կամ պոդիումով ճեմել: Անգամ նման միտքը մեզ արդեն շփոթմունքի մեջ է գցում: Սակայն պարզվում է, որ մեր աստղերը ևս տառապում են թերարժեքության բարդույթներով: Նրանք էլ ունեն կպչուն մտքեր, որոնք իրենց հանգիստ ապրել չեն տալիս: Թերարժեքության բարդույթով տառապող մարդը գրեթե միշտ կոնֆլիկտ ունի սեփական արտաքինի այս կամ այն դետալի հետ ու քանի որ նա ֆիքսված է այդ դետալի վրա, կարծում է, թե այն նկատում ու ֆիքսում են նաև ուրիշները: Եկեք միասին պարզենք, թե ովքեր են մեր հայկական ամենակոմպլեքսավորված հայտնիները՝ դատելով իրենց հասարակական վարքից ու ֆոտոշոփի հանդեպ սիրո ծավալներից:

Սիլվա Հակոբյան - Հիմա կասեք՝ Սիլվան կոմպլեքս չունի, նա անգամ չի վիրահատում իր քիթը, նա ինքնաբավ է ու իրեն գեղեցիկ է համարում: Կարելի էր հավատալ այս թեզին, եթե չլիներ մի հանգամանք: Այո՛, Սիլվան չի վիրահատում իր քիթը, սակայն նա չունի իր կողմից հրապարակված գոնե մի նկար, որտեղ իր քիթը ռետուշի ենթարկված չէ: Իսկ սա նշանակում է, որ նա կոնֆլիկտ ունի սեփական «ես»-ի հետ, ու հավանական է, որ գիշեր-ցերեկ միայն քթի վիրահատության մասին մտքերով է ապրում: Սակայն նա այնքան է բարդույթավորված, որ անգամ այդ քայլի համար համարձակություն չունի, չէ՞ որ հետո էլ պետք է դիմակայի քթի թեմայի քննարկումներին, համացանցային քոմենթների տարափին:

15215806_338189773220288_2107102365_o.jpg

Հռիփսիմե Հակոբյան - Երբ Հռիփսիմեն ամուսնացավ Մարտին Մկրտչյանի հետ, համացանցը շատ դաժան արձագանքեց նրանց միությանը՝ «Մարտին, բա դու սրա՞ն էիր արժանի, մի սիրուն աղջիկ չկա՞ր» ոճի մեջ քոմենթներով: Հավանաբար այս դժվար փուլն էլ Հռիփսիմեին ստիպեց արտաքինի վրա մասսայական փոփոխություններ կատարել՝ եռակի ռինոպլաստիկա, բոտոքս, արհեստական ատամնաշար ու քաշի կորուստ: Բայց այսքանն էլ բավարար չէ Հռիփսիմեին իր անլիարժեքության կոմպլեքսներից ազատվելու համար: Հիմա էլ նա լինզաներ է դնում, մազերն է ոճափոխում և նկարներ է հրապարակում միայն մեծածավալ ռետուշից հետո, ու արդեն տպավորություն է, որ այս ամենը վերջ չունի:

15205810_338189763220289_1198003686_o

Լիլիթ Հովհաննսիյան-Լիլիթի բարբիի մարմինն ու համարժեք դեմքը մտահոգության տեղիք են տալիս, քանի որ զննելով նրան՝ հասկանում ես, թե որքան մասշտաբային են եղել սեփական «ես»-ի հետ նրա կոնֆլիկտները: Կարելի է մարմնի, արտաքինի վրա փոխել մեկ, լավ, երկու թերություն, բայց 100 տոկոսով հրաժարվել ծնողներիդ՝ քեզ պարգևած արտաքինից ու գլոբալ փոխվել այն կարգի, որ անճանաչելի դառնաս, իսկապես ողբերգություն է: Ու չնայած Լիլիթի մարմինն ու դեմքը ներկայումս իսկապես մոտ են կատարելությանը, նա շարունակում է ավելին տենչալ, ինչն էլ ապացուցում են նրա ֆոտոշոփած, ռետուշավորված լուսանկարներն ու անմարդկային ծավալների մաստերինգի ենթարկված տեսահոլովակները:

15233795_338189786553620_1464966359_o

Լիլիթ Բաբասյան - Լիլիթի անլիարժեքության բարդույթի մասին չգիտի երևի միայն նա, ով իր կյանքում երբեք Ֆեյսբուք չի մտել: Այս երիտասարդ կնոջ հայտարարությունները նախկինում իր չաղ լինելու մասին այնպիսի տպավորություն են թողնում, որ կարելի է կարծել՝ մարդը ոչ մի բարդույթ չունի, ու տեսեք՝ անկաշկանդ խոսում է իր արտաքին թերություններից: Սակայն հենց այստեղ էլ կայանում է փաստը, որ նա տանում է խորը ներհոգեբանական դեպրեսիա, որը անլիարժեքության կոմպլեքսի դրսևորում է: Հավատացեք՝ անկոմպլեքս երիտասարդ կինը երբեք չի հայտարարի, որ ինքը տգեղ է եղել: Կայացած, ինքնավստահ ու ինքնագնահատական ունեցող յուրաքանչյուր կին վստահ է, որ ինքը գեղեցիկ է ցանկացած քաշի մեջ, անգամ եթե ողջ աշխարհն է պնդում հակառակը: Հիմա էլ, չնայած Լիլիթը նիհար ու բարեկազմ է, դեռ շարունակում է տառապել իր անցյալի բարդույթներով, և դա ապացուցում են ֆոտոշոփի միջոցով սեփական մարմինն է՛լ ավելի բարակ դարձնելու և երկրպագուների աչքերին թոզ փչելու փաստերը:

15209079_338189716553627_1467970387_n

 
IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME Sector