Հայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին սեպտեմբերի 1-ին դպրոց կգնա (ֆոտո)
LifestyleՀայկոյի եւ Անահիտ Սիմոնյանի որդին սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց կգնա։ Այս մասին տեղեկանում ենք Արմանի մայրիկի՝ Անահիտի Instagram-ի էջից։

Երգչուհի-դիզայները սոցցանցի story բաժնում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ որդին հաճախելու է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոց։

Ի դեպ, Արման Հակոբյանն այս տարվա մայիսին դարձել է 6 տարեկան, ինչի առթիվ ծնողները խնջույք էին կազմակերպել մանկական ժամանցային վայրերից մեկում։

