ԱՆԵԿԴՈՏ. 2 ընկեր ստիպված գիշերում են մի ծեր կնոջ տանը
LifestyleGoodInfo-ն գրում է.
Ճանապարհորդության ընթացքում երկու ընկերներն անհաջող եղանակի պատճառով ստիպված էին գիշերել մի հարուստ և ծեր, միայնակ ապրող կնոջ տանը:
9 ամիս անց ընկերներից մեկը կնոջ փաստաբանից նամակ ստացավ և սարսափած զանգահարեց մյուսին:
-Հիշո՞ւմ ես, մենք արշավի ընթացքում գիշերեցինք այն այրու տանը:
-Հիշում եմ, իհարկե: Ես նույնսիկ քո անունից էի ներկայացել:
-Իսկ հիշո՞ւմ ես, թե ինչպես մի քանի անգամ դու գնացիր նրա սենյակ և հետո հպարտությամբ պատմեցիր, որ լավ գիշեր ես անցկացրել այրու հետ և ԱՅԴ ԱՄԵՆԸ ԱՐԵԼ ԵՍ ԻՄ ԱՆՈՒՆԻՑ:
-Այո՛, ասացի, իսկ ի՞նչ է եղել: Նա երեխա է ունեցե՞լ:
-Ո՛չ, նա մահացել է և ինձ կտակ թողել: Նա ինձ է ժառանգել իր ողջ հարստությունը: