Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակության հետ

Politics

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Չինաստանի Ցինդաո քաղաքի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենի գլխավորած պատվիրակության հետ: Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների և 10 միջազգային կառույցների հետ:  Այս մասին  տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման, ծառայությունների որակը զգալիորեն բարձրացնելու հարցում մեր կողմից առանձնակի է կարևորվում նաև գործընկեր քաղաքների և միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Այս կերպ, փորձի փոխանակման միջոցով, հնարավորություն է ընձեռվում գտնել առավել արդյունավետ տարբերակներ, որոնք էլ կիրառվում են գործնականում», - նշել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Երևանի և Ցինդաոի միջև: Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև երկու քաղաքների միջև Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, որն էլ, ըստ էության, փոխշահավետ համագործակցության մեկնարկ կդառնա:

Հաշվի առնելով, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին ու նախագծերին:

«Երևանի քաղաքապետարանն այսօր ներկայացնում է ներդրումային առաջարկ-ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրել մասնավոր հատվածին: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը և պետք է նշեմ, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և, ըստ ամենայնի, օժանդակելու դրանց կյանքի կոչմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենն իր հերթին նկատել է, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են:

«Պարոն քաղաքապետ, մեզ համար անչափ կարևոր է համագործակցության հարցում Ձեր պատրաստակամությունը,  քանի որ քաղաքներն իսկապես ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Ցինդաոն Չինաստանի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն է և համոզված եմ, որ տնտեսական կապերի ամրապնդման ու քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում կարող ենք ծավալել փոխշահավետ համագործակցություն՝ ի շահ երկու քաղաքների զարգացման», - նշել է Լիու Շենգժենը:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և Ցինդաոյի քաղաքային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լիու Շենգժենը ստորագրել են Մտադրությունների մասին հուշագիր, ըստ որի էլ նախանշվում է երկու քաղաքների հետագա աշխատանքների ուղղվածությունը: Կողմերը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի առաջարկություններ՝ երկու քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia