Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը պետք է հաստատի հավատարմությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման 3 սկզբունքներին. Նալբանդյան

Politics

Եթե Ադրբեջանը իսկապես ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է դրանց հիման վրա գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, պետք է հաստատի և գործնականում ապացուցի, որ կողմ է հիմնախնդրի կարգավորման այն սկզբունքներին, որ առաջարկում են եռանախագահող երկրները:

Օգոստոսի 30-ին Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն` արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների:

«Ադրբեջանը շարունակում է թոզ փչել միջազգային հանրության աչքերին: Ասում է, որ պատրաստ է սուբստանտիվ բանակցության: Ի՞նչ է նշանակում սուբստանտիվ: Այսինքն, բովանդակային, առարկայական. ի՞նչ է ուրեմն վերջին առնվազն 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով 20, արտաքին գործերի նախարարների մակարդակով 4 տասնյակից ավելի բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ  եղել են բովանդակությունից զո՞ւրկ:

Ըստ Ադրբեջանի՝ այդպես է ստացվում արդյո՞ք: Եթե Ադրբեջանը իսկապես ընդունում է եռանախագահող երկրների առաջարկները և պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, պետք է հաստատի և գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել է եռանախագահող երկրների կողմից»,- ընդգծեց Նալբանդյանը:

Նա հավելեց, որ այդ սկզբունքների մասին բազմիցս խոսվել է. խոսքը երեք սկզբունքների մասին է` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք: «Սրա մասին բազմիցս են հայտարարել եռանախագահող երկրները: Հայաստանը համամիտ է եռանախագահող երկրների հետ: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը փաստորեն մերժում է այդ սկզբունքները և անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնցում ընդամենը հղում է կատարվում այդ սկզբունքներին»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց` եթե Ադրբեջանը իսկապես ցանկանում է գնալ հիմնախնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների առաջարկների հիման վրա, ապա պետք է հաստատի և գործնականում իրականացնի այն, ինչ առաջարկում են եռանախագահները, որը վերաբերվում է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը և հարգի 1994-1995թթ զինադադարի համաձայնագրերը: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ, իսկ Ադրբեջանը մերժում է այդ հանձնառությունները վերահաստատելու և զինադադարը հարգելու կոչերը:  Նրա խոսքով` Ադրբեջանը նաև պետք է իրականացնի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ադրբեջանցիները իրենց վերջին հայտարարության մեջ ևս մեկ անգամ հիշատակեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, որոնք ընդունվել են 1993թ-ին: Նախարարը պատահական չի համարում այն, որ եռանախագահները որևէ անգամ այդ բանաձևերին հղում չեն կատարում, որովհետև դրանց հիմնական նպատակը ռազմական գործողությունների դադարեցումն էր, և Ադրբեջանի պատճառով էր, որ այդ ռազմական գործողություններն անհնար էր դադարեցնել, քանի որ հենց Ադրբեջանը չէր հարգում այդ բանաձևերը:

«Միայն 1994թ. մայիսին հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները զինադադարի համաձայնագրի շնորհիվ, որը ստորագրվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  և Ադրբեջանի միջև: Այդ համաձայնագիրն  անժամկետ է, և եռանախագահողները բազմիս կոչ են արել հարգել այն և պահպանել զինադադարը»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:  

ՀՀ ԱԳ նախարարը նաև շեշտեց` եթե Ադրբեջանը իսկապես պատրաստ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը, ապա չպետք է փորձի հղում կատարել միայն այն տարրերի վրա, որոնք իրեն դուր են գալիս, այն էլ` աղավաղված ձևով:

«Գիտեք, որ եռանախագահների 5 հայտարարությունների մեջ նշված են երեք սկզբունքները և տարրերը, որոնց հիման վրա հիմնախնդիրը պետք է կարգավորվի: Նրանք բազմաթիվ անգամ ասել են, որ այդ տարրերից որևէ մեկը մյուսի նկատմամբ առաջնայնություն չունի: Հայաստանը համամիտ է եռանախագահների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի , որը հղում է կատարում միայն մեկ-երկու տարրի և այն էլ աղավաղում է այդ տարրերը: Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն ձևացնել վատ խաղի ժամանակ:

Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է միանալ այդ ջանքերին, ապա նախ պետք է վերահաստատի հավատարմությունը այն երեք սկզբունքներին, որոնք եռանախագահներն են առաջարկում»,- եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը:

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia