Yerevan, 24.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ քննարկումները «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ իրատեսական չեն. Վահե Ջիլավյան

Society

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ քննարկումների իրականացնումն իրատեսական չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ են մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, մինչդեռ հոլդինգի սեփական կապիտալը հասնում է ընդամենը մի քանի հազար ԱՄՆ դոլարի: Այս մասին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը:

Պարոն Ջիլավյան, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը բանակցում է կառավարության հետ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ ու 100 միլիոն դոլարի չափով ներդրում կատարելու պատրաստակամություն է հայտնում: Վերջին շրջանում հանդիպումներ են եղել կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես փոխվարչապետի հետ, սակայն մինչ օրս երկու կողմերը համաձայնության չեն եկել: Ինչո՞ւմն  է խնդիրը:   

- Այո, մենք հանդիպել ենք EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության ներկայացուցիչների հետ, իրենց ընդունել է նաեւ փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանը: Եվ ի վերջո հարց առաջացավ, եթե այդ կազմակերպությունը, ինչպես նրանք ներկայացնում են, պատրաստ է նման ներդրումներ կատարել ու վերագործարկել «Նաիրիտ»-ը, ապա ինչո՞ւմն է խնդիրը: Այս համատեքստում կցանկանայի հանրության ուշադրությունը գրավել այդ «հոլդինգի» հետ կապված մի քանի փաստի վրա:

Նախ, «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ՀՀ վարչապետին ներկայացված EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության (որի հասցեն նշված է Krajna 86, 881 04 Bratislava, Slovakia) փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքում (www.orsr.sk) կազմակերպության անվանումը այլ է և  գրանցված է որպես՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o.: Վերջինս գրանցված է այլ հասցեով, քան նշված է ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացված փաստաթղթերում և գրանցված է Stara Vajnorska 21, Bratislava 831 04 հասցեում:

Սակայն անգամ դա չէ ամենակարեւորը: Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի (www.orsr.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Ընդ որում, և հիմնադիր հանդիսացող և հիմնադրված ընկերությունների տնօրենը նույն անձնավորությունն է՝ Աշոտ Գրիգորյանը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի (www.finstat.sk) համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ   տեղեկություններ, ներկայացված չեն:    

Բնականաբար, 2016 թվականի արդյունքներով նման ֆինանսական ցուցանիշներ ունեցող  կազմակերպության հետ բացառիկ իրավունք շնորհող որևէ փաստաթղթի ստորագրումը ծայրահեղ ռիսկայնություն է ստեղծում այլ պոտենցիալ ներդրողների և հետևաբար «Նաիրիտ»-ի ապագայի համար: Քանի որ ընկերությունը չունի բավարար ֆինանսկան միջոցներ համապատասխան որակյան մասնագետների ներգրավման համար, որն էլ կհանգեցնի ոչ մասնագիտական գնահատականների հնչեցմանը և գործարանի ոչ իրական տեսքով ներկայացնելուն:

ՀՀ վարչապետին EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության փաստաթղթերի՝ «Նաիրիտ»-ի աշխատողների կողմից ընտրված և նրանց կողմից լիազորված անձանց կողմից ներկայացման իրավասությունը EU-ASIA Business Finance Center Holding կազմակերպության գրավոր լիազորագրով կամ համաձայնագրով հաստատված չէ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ իրատեսական չէ 4596 եվրո սեփական կապիտալ ունեցող ընկերության հետ մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող ներդրումային ծրագրի քննարկումը:

2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” Foundation