Yerevan, 30.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրային խորհուրդը ակտիվացնելու է Ազգային ժողովի հետ համագործակցությունը

Politics

 Հանրային խորհրդի և Ազգային ժողովի համագործակցության շրջանակներն ու հնարավորությունները քննարկելու նպատակով  օգոստոսի 30-ին խորհրդում տեղի է ունեցել նիստ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի նախկին անդամ Խոսրով Հարությունյանի մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ հանրային խորհրդից, Հարությունյանի կարծիքով՝ այժմ, երբ խորհրդարանի դերակատարումը մեծանում է, ամենատարբեր կառույցների, մասնավորապես Հանրային խորհրդի հետ սերտ համագործակցությունը դառնում է առաջնային: Վերջինս նշել է, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է լրջորեն համագործակցել Հանրային խորհրդի հետ, քանի որ իրենց նպատակն է հանձնաժողովը դարձնել  քննարկումների ակտիվ ու արդյունավետ հարթակ, որտեղ բարձրացվելու են տնտեսությանը վերաբերող ամենատարբեր հարցեր, բախվելու են կարծիքներ: «Մենք քննարկելու ենք հայեցակարգային հարցեր, և մեր խնդիրը շատ հստակ է՝ այդ հարցերի վերաբերյալ ձևավորել մոտեցումներ, որոնց իրականացումն ու պատասխանատվությունը գործադիր իշխանությանն է»,-նշել է Հարությունյանը:

Հանրային խորհրդի նախագահն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի արդյունավետ ու հեռանկարային:  Վ. Մանուկյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը ՀԽ և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի միջև կսկսի իրականացնել համագործակցության առաջին քայլերը: Առաջարկ է հնչել ձևավորել հայեցակարգային հարցերի շրջանակ, որոնք պետք է առաջիկայում քննարկվեն:

Նիստի օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Հանրային խորհրդի աշխատանքային խմբի (Վազգեն Մանուկյան, Յուրի Ջավադյան, Հովհաննես Թադևոսյան, Կորյուն Առաքելյան)՝ հուլիս ամսին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցին: Այցից հետո աշխատանքային խումբը ՀՀ կառավարություն էր ներկայացրել մարզի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ: Պետական համապատասխան գերատեսչությունները արձագանքել էին ներկայացված առաջարկներին, որոնք, սակայն, ՀԽ աշխատանքային խումբը բավարար չի համարում և գտնում է, որ կառավարության հետ այդ հարցերի վերաբերյալ քննարկումները պետք է շարունակվեն: Մասնավորապես, ՀԽ աշխատանքային խումբը Տավուշի սահմանամերձ համայնքներում մտահոգիչ էր համարել տարբեր պատճառներով հսկայական քանակությամբ անմշակ հողատարածքների առկայությունը: ՀԽ աշխատանքային խումբը կառավարություն էր ներկայացրել առաջարկներ, որոնք հողատարածքներն առավել արդյունավետ օգտագործելու համար բավարար պայմաններ կապահովեն:

Օրակարգի հաջորդ հարցի շրջանակներում խորհրդի անդամները քննարկել են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման վերաբերյալ ՀԽ քննարկումների և ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկների արձագանքը: ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի առաջարկը քննարկվել է կառավարությունում, և հանձնարարվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին համակարգել այդ հարցի վերաբերյալ շահագրգիռ կառույցների տեսակետները:  Քաղաքաշինության պետական կոմիտեն, ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները, Աջափնյակ կայարանի կառուցումը գտել է նպատակահարմար:

Հիշեցնենք, որ հունիս ամսին Հանրային խորհրդում քննարկվել էր մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման հարցը, որի ժամանակ մետրոշինարարները, ճարտարապետները և այլ մասնագետներ քննարկել էին մետրոյի նոր կայարանի կառուցման հնարավորություններն ու ներկայացրել նախագծային 4 տարբերակ: Դեռևս խորհրդային ժամանակաշրջանում այդ կայարանի կառուցման նպատակով հսկայածավալ աշխատանք էր կատարվել՝ ծախսվելով մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, սակայն Խորհրդային միության փլուզումից հետո գործընթացը կասեցվել էր: Այժմ առաջարկվում է այն վերսկսել: Մասնագետների կարծիքով՝  նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար և առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները:  

 

 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia