Yerevan, 18.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում. Վիգեն Սարգսյան

Society

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծերին: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս օրենքները պաշտպանության ոլորտում քաղաքականության արտացոլումը պետք է դառնան և լուծում են երեք հիմնական խնդիր: «Առաջին հերթին դրանք սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների իրավական ապահովումների պահանջն է: Մինչև տարեվերջ նախարարությունն ինը օրենք պետք է բերի փոփոխությունների, լրացումների տեսքով, որոնցից չորսն ընթացքի մեջ են և ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկվեն Ազգային ժողով»,-  Արմենպրեսի փոխանցմամբ, ասաց նա: Ըստ Սարգսյանի, երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և  յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքի մեջ: Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ զորակոչային տարիքի քաղաքացիներ ունեցող ընտանիքներին մտահոգող հարցերում մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: «Այսպիսով` վերացվում է տանից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման և այլ նպատակներով: Քանի որ մենք դա շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ և կայացվածությունը ԶՈՒ-ին թույլ է տալիս այդ խնդիրները լուծել զորամասերում, որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չի կարող տանն ավելի մոտ գտնվող և խնդիր լուծող զորամասում ծառայություն անցնել, մենք, հետևաբար,  վերացնում ենք դա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հատուկ կատեգորիաների քաղաքացիներին՝ կապված ընտանեկան պայմաններով արտոնություններ տրամադրելուն, ապա նախարարն ասաց, որ այս պահին տրված արտոնությամբ՝ իրենք պետք է 150 կմ շառավիղում ծառայություն անցնեն, իսկ տարիներ առաջ դա 50 կմ էր: «Դա չգործող և իրականում ոչ մի խնդիր չլուծող արտոնություն է, քանի որ, ենթադրենք, Տավուշի մարզում ապրող քաղաքացին, այդ 150 կմ շառավիղի մեջ հայտնվելով, հաճախ կարող է հայտնվել մարտական հերթապահություն իրականացնող առաջնագծի զորամասում: Եթե խնդիրը նա է, որ մենք իբր թե հեշտացնում ենք տան հետ շփումը, ապա զինվորը ծառայության ընթացքում տուն գնալ-գալու տարբերակ չունի, իսկ ծնողների համար մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների հետ՝ ծնողներին զորամաս հասցնելու համար, հետևաբար այդ ձևական բնույթի արտոնությունը առաջարկում ենք փոխել բովանդակայինի»- ասաց նա և նշեց, որ արտոնություն ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավելու են այսուհետև կամավոր ցանկությամբ՝  «Ես եմ» ծրագրով:

«Այսինքն`  նրանց առաջին արտոնությունը դառնում է մարտական հերթապահության մեջ չներգրավելը և երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը՝ ծառայության ընթացքում: Այսինքն` եթե սովորական ծառայության մեջ գտնվող զինվորն ունի մեկ արձակուրդի իրավունք, ապա իրենք վեց ամիսը մեկ կարող են ստանալ արձակուրդ և ծառայության ընթացքում երեք անգամ տանը լինել»- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա շատ ավելի արդյունավետ է:

«Մենք ունենք նաև այլ արհեստական սահմանափակում, ասում ենք, որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, իրենք կարող են նույն զորամասում ծառայություն անցնել: Մենք առաջարկում ենք նույն զորակոչ ձևակերպումը հանել, և եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասը ընտրել, ինչը հեշտացնում է ծնողների այցելությունները և զինվորների համար ծառայություն անցնելու պայմանները»,- ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ զորակոչի պատշաճ իրականացումն ապահովելու, գործընթացի շրջանակում որոշումների կայացման թափանցիկությունը և պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով վերացվել են տեղական զորակոչային հանձնաժողովները, որոնք չգործող կառույցներ են: «Դրանք ֆորմալ գոյություն ունեին, բայց պատասխանատվությունը լղոզելու հնարավորություն էին, որը մենք վերացնում ենք, որոշ նորմեր առաջարկում ենք օրենքից տեղափոխել կառավարության որոշումների դաշտ՝ ճկունություն ունենալու համար»,- ասաց նա և օրինակ բերեց, որ բուժզննումը  շատ մանրամասն նկարագրված է օրենքով, և իրենք առաջարկում են թողնել կարգն ու ընթացքը կառավարության որոշումներին, ինչի հետ կապված Առողջապահության նախարարության հետ աշխատում են:

«Որևէ պատճառ չկա, թե ինչու շրջանային պոլիկլինիկան կամ ընտանեկան բժիշկը պետք է ի վիճակի չլինեն հստակ եզրակացություն գրել, թե այս քաղաքացին առողջական խնդիր ունի թե ոչ, իսկ հետո ավելի բարձր մակարդակում փորձագիտական հանձնաժողովը որոշում կայացնի՝ համապատասխանում է, թե ոչ ծառայությանը»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ պայմանագրային ծառայության շրջանակներում ամրագրվել են, «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի իրականացման հիմնական չափանիշները, ընթացակարգերը: «Նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիները գիտեն, որ իրենք պետք է քսան տարով պայմանագիր կնքեն: Իրական կյանքում այդ պայմանագիրը ոչնչով սանկցիաների տեսակետից երաշխավորված չէ և քաղաքացու համար բարդություն է ստեղծելու կողմնորոշվելու, թե տասնութ տարեկանում արդյոք  ինքը պատրա՞ստ է այդքան նվիրել այդ ծառայությանը: Նոր կարգ ենք առաջարկում, ըստ որի պայմանագրի ժամկետը նվազեցվի մինչև տասը տարի, սակայն կուրսանտը, եթե ցանկություն ունի քսան տարով կնքել դա, ևս թույլ ենք տալիս»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծում հստակեցվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, բնակարանային ապահովման իրավունքը: «Այս պահին գործող օրենքով շատ լայն պարտավորություններ են ֆիքսված, որոնք իրավական կյանքում շատ թերի են իրականացվում և գրեթե չեն գործում: Մենք գործընկերների, սպայական անձնակազմի հետ խորհրդակցելով՝ փորձում ենք գտնել այն մեխանիզմը, որը կունենա իրատեսական կիրառելի գործնական հնարավորություն»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ օրենքի նախագծերը համապատասխան շահագրգիռ կառույցների հետ քննարկել են, հանրային քննարկման են դրել: «Այս օրենքները իրենց կարևորությամբ այնպիսին են, որ մինչև վերջնական ընդունումը պետք է շարունակենք քննարկումները»- ասաց նա:

 

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026