Yerevan, 12.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի քաղաքական շրջանակները խոստովանում են՝ այլևս հնարավոր չէ պահպանել մանաթի կայունությունը

International news

Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական, արդյունաբերական և ձեռներեցության կոմիտեի անդամ, պատգամավոր Վահիդ Ահմադովը հայտնել է, որ սեպտեմբերից հետո սպասվում է ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի փոփոխություն:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.infoլրատվական գործակալությունը:

Պատգամավորի փոխանցմամբ` մանաթի փոխարժեքի տատանումը պայմանավորված է լինելու Ադրբեջանի կենտրոնական բանկի և ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի որդեգրած քաղաքականությունից:

«Ներկայում Ադրբեջանի բանկային հատվածում իրավիճակը շարունակում է վատթարանալ: Ճիշտ է՝ ձեռնարկված քայլերն օգնել են որոշակի կայունացմանը, բայց դա չի նշանակում, որ բանկային հատվածում ամեն ինչ լավ է: Կայունացման գործընթացը դեռևս չի ավարտվել: Ժամկետանց վարկերը նվազելու փոխարեն աճում են: Ադրբեջանում խնդրահարույց վարկերի ծավալը հասել է 1,7 մլրդ մանաթի: Բանկերից վերցված վարկերը չեն վերադարձվում»,- նշել է պատգամավորը:

Պատգամավորը նշել է, որ երկրի տնտեսության համար պետք է բանկային համակարգը լավ աշխատի, ինչն այդպես չէ:

«Երկրում բիզնեսի զարգացման և ստեղծման համար անհրաժեշտ է, որ վարկերի պայմանները լինեն ավելի մատչելի: Սպառողական վարկերի տոկոսադրույքները չեն իջնում 28-30 տոկոսից: Կենտրոնական բանկը վարկերի տոկոսները շարունակում է բարձր պահել: Ադրբեջանում բանկային համակարգի հետ կապված խնդիրները չափազանց մեծ են: Պետք է կատարվեն լուջ փոփոխություններ, որպեսզի փրկվի բանկային համակարգը: Այս ամենը ազդում են երկրի ազգային արժույթի փոխարժեքի և կայունության վրա: Ներկայում մանաթի փոխարժեքը կայուն է, քանի որ կենտրոնական բանկը խստորեն վերահսկում է իրավիճակը, սակայն ինչքան էլ փորձի վերահսկել, այլևս չի կարող պահպանել փոխարժեքի կայունությունը»,- նշել է պատգամավորը:

Ադրբեջանի պաշտոնական շրջանակները սկսել են կրկին խոսել մանաթի փոխարժեքի տատանումներից, նրանք կարծես հասկացել են, որ տնտեսության նման անկայուն վիճակի պայմաններում այլևս հնարավոր չէ հասարակությանը սնել միայն ստերով և «փայլուն ապագայի» վերաբերյալ հեքիաթներով:

Վիճկոմիտեի հուլիսին հրապարակած  տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ադրբեջանում վերամշակված սննդի արտադրության ոլորտում գրանցվել է 2,7 տոկոս, խմիչքների արտադրության ոլորտում 30,6 տոկոս, տեքստիլի արդյունաբերությունը 2,1 անգամ, շորերի արտադրությունը 57,1 տոկոս,  փայտամշակման և փայտյա իրերի արտադրությունը 82,8 տոկոս, քիմիական արտադրանքում 22,4 տոկոս, դեղագործական արտադրանքում 2,3 անգամ, ռետինե և պլաստմասե իրերի արտադրությունում 48,5 տոկոս, շինանյութերի արտադրությունում 38,5 տոկոս, համակարգչային և էլեկտրոնային պարագաների արտադրությունում 75,7 տոկոս, էլեկտրական սարքերի արտադրությունում 84,2 տոկոս, մեքենաների և սարքավորումների արտադրությունում 18,8 տոկոս, կահույքի արտադրությունում 28,7 տոկոս,  ծխախոտային արտադրանքում 31,4 տոկոս, կաշվի և կաշվե իրերի արտադրանքում 55,8 տոկոս, տպագրական պարագաների արտադրությունում 36,8 տոկոս, մետաղագործական արդյունաբերության արտադրանքում 9,5 տոկոս, արհեստական մետաղի արտադրությունում 30,3 տոկոս, մեքենաների և սարքավորումների համար նախատեսված պահեստամասերի արտադրությունում 55,1 տոկոս նվազում:

Կոմիտեի հաղորդմամբ՝ 2017-ի հունվար-հունիսին Ադրբեջանում միջին  տարեկան գնաճը կազմել է 13,9 տոկոս:

Պարենային ապրանքների պարագայում գնաճը կազմել է 18,1, ոչ պարենային ապրանքների պարագայում` 12,4 տոկոս, իսկ վճարովի ծառայություններինը` 9,4 տոկոս: 

Այսպիսով, երբ «անզեն»  աչքով հետևում ենք Ադրբեջանի վիճակագրական պետական մարմնի հրապարակած տվյալներին, միանգամից հասկանալի է դառնում, որ արդյունաբերության ոլորտում գրանցված նման անկումների  և երկրում գրանցված նման գնաճի պարագայում, Ադրբեջանի տնտեսության վիճակի լավացման, առավել ևս Ալիևի ներկայացրած ամպագոռգոռ զարգացումների ու ձեռքբերումների մասին խոսք գնալ չի կարող:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times