Դրինքուոթերը` «Չելսի» ֆուտբոլիստ. «Լեսթերի» տրանսֆերային ռեկորդը
International news«Լեսթերի» անգլիացի կիսապաշտպան Դենիել Դրինքուոթերը տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
BBC-ի համաձայն՝ Դրինքուոթերի տրանսֆերը կազմել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային վաճառք է «Լեսթերի» պատմության մեջ: Նախորդ ռեկորդը 2016-ի ամռանը սահմանել էր ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն, որին ձեռք բերելու համար «Չելսին» «Լեսթերին» վճարել էր 32 միլիոն ֆունտ ստերլինգ:
Դենիել Դրինքուոթերը 2012-ին «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Լեսթեր», որի կազմում մասնակցել է 2018 խաղի, դարձել 15 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձավ «Չելսիի» 6-րդ նորեկն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ավելի վաղ Անտոնիո Կոնտեի թիմին միացել էին Վիլի Կաբալյերոն («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգերը («Ռոմա»), Տյեմու Բակայոկոն («Մոնակո»), Ալվարո Մորատան («Ռեալ») ու Դավիդե Ձապակոստան («Տորինո»):