Թուրքիայում Գերմանիայի երկու քաղաքացու են ձերբակալել
International newsԳերմանիայի ԱԳ նախարարության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ին Թուրքիայում Գերմանիայի եւս երկու քաղաքացիներ են ձերբակալվել։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ձերբակալությունները տեղի են ունեցել քաղաքական դրդապատճառներով, հաղորդում է DW-ն։
Ոչ պաշտոնական աղբյուրները Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին հայտնել են Իզմիրում Գերմանիայի հյուպատոսությանը։
Ի պատասխան գերմանական կողմի հարցման՝ Անթալիայի ոստիկանությունը հաստատել է այդ փաստը։ Ոստիկանության տվյալներով՝ երկու ձերբակալվածներն էլ Գերմանիայի քաղաքացներ են։ Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը դեռ չի կարողացել կապ հաստատել նրանց հետ։
Գերմանիայի ԱԳՆ-ի տվյաներով՝ ներկայում թուրքական բանտերում Գերմանիայի շուրջ 55 քաղաքացի կա, որոնցից 12-ը՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված։