Մեծ Բրիտանիան չեղարկում է Կահիրեից մեկնող ինքնաթիռներով էլեկտրոնային սարքեր տեղափոխելու արգելքը
International newsՄեծ Բրիտանիայի իշխանությունները չեղարկել են Կահիրեի օդանավակայանից մեկնող ինքնաթիռներով էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի նախարարությունը:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան մարտին սահմանափակումներ էին կիրառել՝ արգելելով էլեկտրոնային սարքավորումների տեղափոխումը հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող միջինարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների օդանավակայաններից իրականացվող չվերթներով:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ երկրի իշխանություններն արգելքը վերացրել են, երբ հստակեցվել է, որ Եգիպտոսից իրականացվող չվերթները համապատասխանում են Բրիտանական տրանսպորտային անվտանգության վարչության պահանջներին: