Ֆրանսիայում վերջին 70 տարում խաղողի ամենավատ բերքահավաքն է եղել այս տարի
International newsՖրանսիայի խաղողի այգիներն այս տարի ամենից քիչ բերքը կտան վերջին 70 տարվա կտրվածքով:
Ինչպես հաղորդում է Euromag-ը, սառնամանիքներն ու երաշտները, որոնցից տուժել են ֆրանսիական խաղողի այգիները 2017 թվականին, հանգեցնելու են խաղողի ամենաքիչ բերքին, որը հավաքվել է 1945-ից ի վեր: Սակայն փորձագետների կարծիքով՝ այս տարվա գինին որակային առումով անգերազանցելի է լինելու:
Այս տարի ստացված բերքից պատրաստված գինու քանակն զգալիորեն նվազել է: Երկրի միակ շրջանը, որին հաջողվել է խուսափել այս վիճակագրությունից, Բուրգունդիան է:
Գյուղատնտեսության նախարարության կանխատեսումներոց այս տարի գինու արտադրության ծավալները կարող են կազմել 37.2 մլն հեկտոլիտր: Այս ցուցանիշը 2016 թվականի ցուցանիշից ցածր է 18 տոկոսով, իսկ վերջին հինգ տարվա ցուցանիշներից՝ 17 տոկոսով: