Ուկրաինայում հեղաշրջումից հետո Յանուկովիչը որդի է ունեցել. լրատվամիջոց
International newsՈւկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 3-ամյա որդի ունի, որը ծնվել է երկիրը լքելուց հետո, հայտնում է «Страна.ua»-ն:
Յանուկովիչի մամուլի ծառայությունը ավելի վաղ հերքել էր գերմանական Spiegel-ի տեղեկությունը կնոջ՝ Լյուդմիլայի հետ նրա ամուսնալուծության մասին՝ այս պնդումները «մտացածին» անվանելով:
«Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը զբաղված է հայրական հոգսերով: Ինչպես հայտնի է դարձել Յանուկովիչի շրջապատի աղբյուրներից, 67-ամյա Վիկտոր Ֆյոդորովիչը դաստիարակում է կրտսեր որդուն, որը հիմա գրեթե 3 տարեկան է: Նրա քաղաքացիական կին Լյուբով Պոլեժայը ծննդաբերել է 2014 թվականին Ռուսաստանում: Ստացվում է, որ նա Ուկրաինայից հեռացել է Մայդանի իրադարձություններից հետո՝ արդեն հղի լինելով»,- հայտնում է «Страна.ua»-ն: