Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում խուզարկություն կկատարվի
International newsՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն կատարել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների բնակարաններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ամերիկյան հատուկ ծառայությունները մտադիր են սեպտեմբերի 2-ին խուզարկություն կատարել Սան Ֆրանցիսկոյում գլխավոր հյուպատոսությունում, այդ թվում՝ աշխատակիցների բնակարաններում, որոնք ապրում են հյուպատոսության շենքում եւ անձեռնմխելիություն ունեն, որի համար հրահանգել են, որ նրանք՝ ներառյալ մանկահասակ երեխաները եւ նույնիսկ նորածինները 10-12 ժամում հեռանան զբաղեցրած շենքից»,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ուրբաթ երեկոյան հրապարակված մեկնաբանության մեջ:
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, ՌԴ-ից ԱՄՆ իշխանությունների պահանջը՝ փակել այս երկրում դիվանագիտական օբյեկտները, ուղղակի սպառնալիք է ստեղծում ՌԴ քաղաքացիների անվտանգության համար: