Թրամփը Կոնգրեսից 7.85 մլրդ դոլար է խնդրել՝ «Հարվի»-ից հետո առաջնային վերականգնման աշխատանքների համար
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից 7.85 մլրդ դոլար է խնդրել՝ «Հարվի» փոթորկից հետո առաջնային վերականգնողական աշխատանքների համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բյուջետային վարչության ղեկավար Մայք Մալվեյնիին:
Կոնգրեսին ուղղված նամակում նաեւ նշվում է, որ պետական պարտքի վերին շեմը գերազանցելու անհնարինությունը, որին, ինչպես ակնկալվում է, կհասնեն սեպտեմբերի վերջին, կարող է խանգարել հետագայում միջոցներ խնդրել տարերային աղետների դեպքում:
Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով սեփական աղբյուրին, հաղորդել էր, որ Թրամփը Կոնգրեսից 6 մլրդ դոլար է խնդրել, գրում է Gazeta-ն: