Մերձմոսկվայում կործանված Ան-2-ի օդաչուն օդանավը հեռացրել է հանդիսատեսից
International newsՄերձմոսկովյան Բալախիշայում կործանված Ան-2-ի օդաչուն վերջին պահին օդանավը հեռացրել է հանդիսատեսից՝ մեծ թվով զոհերից խուսափելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ականատեսը:
«Օդանավը հանդիսատեսի ուղղությամբ էր ընթանում: Չի բացառվում, որ ինչ-որ բան է տեղի ունեցել մանեւրելիս: Հավանաբար հանդիսատեսի բազմության վրա չընկնելու համար օդաչուն 90 աստիճան անկյան տակ հեռացնում էր օդանավը, բայց բարձրությունը չբավականացրեց: Օդանավը ձախ թեւով դիպավ թռիչքուղուն»,- լրագրողներին պատմել է թռիչքուղում գտնված Flight TV-ի օպերատոր Իգնատ Սոլովեյը:
ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ ավիաաղետի հետեւանքով զոհվել են օդաչուներ Դմիտրի Սուխարյովն ու Բորիս Տիլեւիչը: Աղետի պատճառների մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան: