Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը Կիեւում ազատ է արձակել Սահակաշվիլիի եղբորը
International newsՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի եղբայրը՝ Դավիդ Սահակաշվիլին, լքել է Ուկրաինայի միգրացիոն ծառայության Կիեւում գտնվող բաժանմունքը, որտեղ նրան տեղափոխել էին բնակության իրավունքի փաստաթղթի ոչ օրինական լինելու պատճառաբանությամբ: Այս մասին դեպքի վայրից հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի թղթակիցը:
«Նա ազատորեն լքել է միգրացիոն ծառայության շենքը եւ, պաշտպանների խոսքով, գնացել է տուն»,-հայտարարել է թղթակիցը: Նրա խոսքով, Սահակաշվիլիի փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ պարզելու են ձերբակալման պատճառները, ինչպես նաեւ մտադիր են հասնել նրան, որ քրեական գործ հարուցվի Դավիդ Սահակաշվիլիի անօրինական ձերբակալության հիմքով: