Կոլումբիայում գերեվարված Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանը սպանվել է
International newsՀայաստանի և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանն, ով Կոլումբիայում 2016-ի նոյեմբերին գերեվարվել էր Ազգային ազատագրական բանակ (ELN) կոչվող ապստամբների խմբավորման կողմից, սպանվել է։ Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ «Նա փորձել էր փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչ այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», – գործակալությանն ասել է խմբավորման անդամներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։ Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։
«Նա փորձել էր փախչել, սակայն սպանվել է։ Նրան հաջողվել էր մինչ այդ նռնակ պայթեցնել, մեր ստորաբաժանման անդամներից մի քանիսը վիրավորվել էին», – գործակալությանն ասել է խմբավորման անդամներից մեկը, որը ներկայացել է որպես Յերսոն։ Կոլումբիայում Ռուսաստանի դեսպանատնից գործակալությանը հայտնել են, որ տեղեկությունը ստուգվում է։