Հայտնի է դարձել Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի առաջնեկի սեռը (լուսանկարներ)
Lifestyle«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսի մարզիչ Պատրիկ Մուրադօղլուն բացահայտել է մարզուհու ու նրա փեսացուի՝ Reddit կայքի համահիմնադիր-ղեկավար Ալեքսիս Օհանյանի առաջնեկի սեռը:
Ինչպես նշում է The Guardian-ը, մարզիչն իր թվիթերյան էջում գրել է, որ ծնվել է աղջիկ:
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզուհին դեռևս պաշտոնապես չի հայտարարել մայրանալու մասին:
Հավելենք, որ 35-ամյա Ուիլյամսն ու 34-ամյա Օհանյանը նշանադրվել են անցած տարի: Ավելի վաղ թենիսիստուհին հայտարարել էր, որ չի ցանկանում նախքան ամուսնանալը մի հարկի տակ ապրել փեսացուի հետ:



