Ավստրալիայում հինգ ոտք ունեցող կովը վաճառվել է 672 դոլարով
International newsԱվստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Գանեդա քաղաքում կով են վաճառել, որը մեջքին հինգերորդ ոտքով է ծնվել: Արտասովոր կենդանին աճուրդում վաճառվել է 672 դոլարով:
Կովի նախկին տերերը պնդում են, որ կենդանին միանգամայն առողջ է: Նրա «ավելորդ» ոտքի կճղակն աճել ու ճանկ է հիշեցնում:
Կովը նման թերությամբ է ծնվել հազվագյուտ գենետիկ մուտացիայի արդյունքում: Կենդանուն վաճառած աճուրդի ներկայացուցիչ Ադամ Փոլոքը հայտարարել է, որ երբեք նման բան չի տեսել: