2008 թվականից կորած կատուն 9 տարի անց վերադարձել է իր տիրուհու մոտ
International newsՖրանսիայում 2008 թվականին կորած Կալինու անունով սպիտակ կատուն վերադարձել է իր տիրուհի Աննի և նրա դուստր Ժյուլեթի մոտ: Le Parisien պարբերականի փոխանցմամբ՝ օգոստոսի 16-ին կինը նրան հայտնաբերել է տան բակում նստած և սկզբում աչքերին չի հավատացել: Սակայն այն, որ կատուն հենց Կալինուն է, ապացուցվում է կենդանու մարմնի վրա եղած նույն նշաններով, ինչպիսիք կային կորած ձեռնասունի վրա:
«Մենք երբեք չենք իմանա, թե նրա հետ ինչ է պատահել, բայց նա հիմա մեզ հետ է»,- ասել է Աննը:
Տերերի խոսքով՝ Կալինուն ամենևին չի փոխվել: