ՌԴ-ն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ վերադարձնել ՌԴ դիվանագիտական առաքելության գրավված կառույցները
International newsԱՄՆ-ում ռուսական առաքելությանը պատկանող գույքի առգրավումը Մոսկվան գնահատում է որպես ակնհայտ թշնամական ակտ և ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է անում անհապաղ վերադարձնել դիվանագիտական կառույցները:
«Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ իշխանությունները գրավել են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության և Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչության շենքերը, որոնք ռուսական կողմի սեփականություն են հանդիսանում և դիվանագիտական անձեռնմխելիություն ունեն: Ռուսական առաքելության համար արգելափակվել է նաև հասանելիությունը Նյու Յորքում առևտրային ներկայացուցչության մասնաշենքի տարածքին», - ТАСС գործակալության հաղորդմամբ՝ ասվում է ռուսական դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին անհապաղ վերադարձնել գույքը, այլապես ԱՄՆ-ն մեղավոր կլինի երկկողմ հարաբերությունների հետագա վատթարացման համար: