Բեսլանում անուն առ անուն ոգեկոչել են 2004-ի ահաբեկչության զոհերի հիշատակը և 334 օդապարիկ բաց թողել երկինք
International newsՌուսաստանի Բեսլան (Հյուսիսային Օսիա) քաղաքում ավարտվել են 2004 թվականին թիվ 1 դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված եռօրյա միջոցառումները:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, հանրապետության ոստիկանության տվյալներով՝ շուրջ 8500 մարդ է ներկա գտնվել 13 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառմանը:
Սեպտեմբերի 3-ին, դպրոցի մարզասրահում, որտեղ ահաբեկիչները երեք օր շարունակ ացելի քան 1200 երեխայի և մեծահասակի էին պատանդ պահել, ոգեկոչման պատարագ է մատուցվել: Բեսլանի զոհերի հիշատակին նվիրված բանաստեղծության ընթերցումից հետո դպրոցի բակում զանգի երկու ղողանջ է հնչել, որոնք խորհրդանշում են սեպտեմբերի 3-ին հնչած երկու պայթյունը:
Ղողանջներից հետո լռության րոպե է հայտարարվել: Բեսլանի դպրոցների սաները 334 օդապարիկ են բաց թողել, ինչը խորհրդանշում է զոհվածների թիվը:
Ավելի ուշ գերեզմանատանն ընթերցվել են բոլոր զոհերի անուն ազգանունները: ԱՅնտեղ ևս 334 սպիտակ օդապարիկ է բաց թողնվել երկինք: