Սեպտեմբերի 2-ը սև օր էր ամերիկյան դիվանագիտության պատմության մեջ. Մարիա Զախարովա
International newsՀիշեցնենք, որ նախօրեին Վաշինգտոնում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում խուզարկություններ են անցկացվել, իսկ ավելի ուշ ռուս դիվանագետներն ազատել են Սան Ֆրանցիսկոյում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքը, ինչպես նաև Նյու Յորքում ՌԴ առևտրային ներկայացուցչության մասնաշենքը:
«Դա միանշանակ սև օր էր ամերիկյան դիվանագիտության և ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքի պատմության մեջ: Այդպես հարվածի տակ դնել սեփական հատուկ ծառայություններին, գիտեք, դա, իհարկե, մեծագույն ձախողում է», - հայտարարել է Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում: