Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագիրը ճիշտ է եղել. Մերկել
International newsԹուրքիայի հետ ԵՄ-ի կնքած համաձայնագիրը միգրացիոն ճգնաժամը լուծելու հարցի մասին եղել է և մնում է բացարձակապես ճիշտ որոշում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով նախընտրական դեբատի ժամանակ:
«Կարծում եմ, որ ինչպես և առաջ, այն (ԵՄ-ի և Թուրքիայի համաձայնագիրը) բացարձակապես ճիշտ է», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ Գերմանիայի մասնակցությունն այդ համաձայնագրի կազմմանը նախկինում քննադատության առիթ էր դարձել:
Գերմանական Բունդեսթագի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 24-ին:
Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրը կնքվել է 216-ի մարտին և ուղղված է եղել փախստականների անվերահսկելի հոսքը դեպի Եվրոպա մեղմելուն: Սիրիայից Թուրքիա ժամանած փախստականներին Եվրամիությունը պարտավորվել էր պահել սեփական միջոցներով, որը փոխանցվում էր Թուրքիային: