Հետախուզության տվյալներ․ Կիմ Չեն Ընի գաղտնի որդին կժառանգի նրա իշխանությունը
International newsՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գաղտնի որդի ունի, որը կժառանգի նրա վարչակազմը։ Այս մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի հետախուզության տվյալները։
Բռնապետն ունի երեք երեխաներ, սակայն 2010-ին ծնված առաջին երեխայի սեռը մինչ այդ չէին հայտնում։ Որդու լույս աշխարհ գալուց հետո՝2013-ին, զույգը նաեւ դուստր է ունեցել, եւս մեկ երեխա էլ 6 ամիս առաջ է ծնվել։
Պարբերականը նշում է, որ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն, անցած տարի սկսել է այլեւս չներկայանալ հանրությանը, ինչը նրա հղիության մասին լուրերի պատճառ է դարձել։
Ըստ առկա տվյալների՝ Կիմ Չեն Ընն ու հյուսիսկորեացի հանրահայտ երգչուհի Լի Սոլ Չժուն ամուսնացել են 2009-ին։